Վահան Տերյան Սիրային բանաստեղծություններ

Վահան Տերյան Սիրային բանաստեղծություններ February 09 , 2020

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,

Գիշերի պես խորհրդավոր.

Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,


Որպես թովիչ իրիկնամուտ։

Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,

Որպես գարնան մթնշաղում։

Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,

Արբեցումի ոսկե մշուշ։

Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,

Քո աչքերը հոգի տանջող։

Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,

Որպես գարնան իրիկնամուտ։



Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար..
. Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ...
Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ...

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ...

Եթե հավանեցիք կիսվեք Ձեր ընկերների հետ


SUNNY SCHOOL ՍԱՆԻ ՍՔՈՒԼԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ: Հեռ՝ 0 95 09-08-00, 0 98 07-38-83:Ուսումնական կենտրոնը գտնվում է , ք. Երևանում ՝ Սպենդիարյան 6 հասցեում՝ 1-ին հարկում (Օպերայի հարևանությամբ):
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԹԵՍՏ
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Հոդվածներ

Գյուղում մի ծերունի էր ապրում: Նա շատ աղքատ էր, բայց նույնիսկ թագավորները նախանձում էին նրան, որովհետև նա սքանչելի մի սպիտակ ձի ուներ: Թագավորները նրան շատ մեծ գին էին տալիս, բայց ծե...

Շարունակել կարդալ