Հաջողության բանաձև

10 գրքային փաստ

10 գրքային փաստ
December 21 , 2019 | Youandworld | 0 Մեկնաբանություն

1. Կարդալով այնպիսի հեղինակների, որոնք լավ են գրում, սովորում եք լավ խոսել:
2. Կրթվածությունը որոշվում է ոչ թե կարդացած գրքերի քանակով, այլ հասկացածների:
3. Այն մարդիկ, ովքեր գրքեր են կարդում, միշտ կկառավարեն նրանց, ովքեր հեռուստացույց են դիտում:
4. Գիրքը միշտ ավելի լավ է ֆիլմից, քանի որ երևակայությունը չունի հատուկ էֆեկտների սահմանափակում:

5. Ինչքան շատ եք կարդում, այնքան քիչ եք նմանակում:
6. Մարդիկ բաժանվում են 2 կատեգորիայի` նրանց, ովքեր գիրք են կարդում, և նրանց, ովքեր լսում են գիրք կարդացողներին:
7. Ինչպես որ լումաներից առաջանում է դրամը, այդպես էլ կարդացածի հատվածներից առաջանում է գիտելիքը:
8. Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունները մարմնի համար:
9. Խելացի դառնալու համար բավարար է լավ գրքեր կարդալ, բայց որպեսզի գտնես դրանք, պետք է կարդաս հազարավոր գրքեր:
10. Հավատացեք գրքերին. նրանք ամենամոտիկն են: Նրանք լռում են, երբ պետք է, և խոսում են անհրաժեշտության դեպքում` բացելով ձեր առջև ամբողջ աշխարհը:
Հ.Գ. Գրքերը մտքի նավերն են, որոնք ճանապարհորդում են ժամանակի ալիքների վրայով և տանում են զգուշորեն իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ:
Ֆրենսիս Բեկոն

Եթե հավանեցիք կիսվեք Ձեր ընկերների հետ


SUNNY SCHOOL ՍԱՆԻ ՍՔՈՒԼԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ: Հեռ՝ 0 95 09-08-00, 0 98 07-38-83:Ուսումնական կենտրոնը գտնվում է , ք. Երևանում ՝ Սպենդիարյան 6 հասցեում՝ 1-ին հարկում (Օպերայի հարևանությամբ):
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԹԵՍՏ
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Հոդվածներ


Մեկնաբանություն 0

Թողնել մեկնաբանություն