Մոտիվացիոն

Ֆրիդրիխ Նիցշե և աշխարհը

Ֆրիդրիխ Նիցշե մտքեր
December 08 , 2019 | Youandworld | 0 Մեկնաբանություն

Ես սիրում եմ երաժշտությունը: Շատ հաճախ ես այն նաև ատում եմ: Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է` որևէ մեկը ինձ լքի` նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել:

Այդ ազնիվ բան է` ամաչել քո մեջ եղած լավագույնի համար, քանի որ միայն ինքդ ունաես այն:

Ես մարդկանց մոտիկությունից չեմ խուսափում, հենց հեռուն, մարդու և մարդու միջև մշտնջենական հեռուն է, որ ինձ մենության է տանում:

Վսեմ մարդը տեսնելով վսեմը` դառնում է ազատ, վստահ, լայնախոհ, հանգիստ, ուրախ, իսկ կատարյալ գեղեցիկը ցնցում է նրան և նրա առաջ ժխտում է ինքն իրեն:

Մեծության ձգտումը միանգամայն մատնիչ է. Ով տիրապետում է մեծության, ձգտում է բարության:

Ինչ-որ բան ցանկանալ և հասնել դրան ` համարվում է ուժեղ բնավորության նշան: Բայց ինչ-որ բան չցանկանալով` ամեն դեպքում հասնել նրան, հատուկ է ամենաուժեղներին, որոնք իրենք իրենց զգում են, որպես մարմնավորյալ ճակատագիր:

Ով ուզում է մարդկանց առաջնորդ դառանալ` պետք է ուզենա մի որոշ ժամանակահատված նրանց ամենավտանգավոր թշնամին համարվել:

Հոտերի մեջ ոչ մի լավ բան չկա, անգամ երբ նրանք վազում են քո հետևից:

Որքան ավելի ազատ և ուժեղ է անհատը` այնքան խստապահանջ է դառնում նրա սերը և վերջապես նա տենչում է գերմարդ դառնալ, քանի որ մնացածը չեն հագեցնում նրա սերը: Որքան ավելի ես մոտենում քո կողմից մինչև այժմ արժեվորածի կատարելապես սառչելուն նաև ավելի ես մոտենում մի նոր տաքացման:

Հոգնության մեջ մեզ տիրում են նաև վաղուց հաղթահարված գաղափարները:

Եթե հավանեցիք կիսվեք Ձեր ընկերների հետ


SUNNY SCHOOL ՍԱՆԻ ՍՔՈՒԼԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ: Հեռ՝ 0 95 09-08-00, 0 98 07-38-83:Ուսումնական կենտրոնը գտնվում է , ք. Երևանում ՝ Սպենդիարյան 6 հասցեում՝ 1-ին հարկում (Օպերայի հարևանությամբ):
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԹԵՍՏ
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Հոդվածներ


Մեկնաբանություն 0

Թողնել մեկնաբանություն