Հաջողության բանաձև

Մանիպուլյացիա. ինչպես են մանիպուլացնում

Մանիպուլյացիա. ինչպես են մանիպուլացնում
December 21 , 2019 | Youandworld | 0 Մեկնաբանություն

Մանիպուլյացիան շատ դպրոցների տերմինաբանությամբ վարքագիծ է` ուղղված այլ մարդու վարքագծի փոփոխությանը: Օրինակ, երբ ամուսինը ասում է. «Սիրելի’ս, փոխանցիր աղը», դա մանիպուլյացիա է: Վարքագիծ է, որն ուղղված է նրան, որ «սիրելին» ընդհատի սուպ ուտելը և փոխանցի աղը, այսինքն նրա վարքագիծը փոխվեց:

Դիտարկենք մանիպուլիացիայի 5 հիմնական տեսակները:
1. «Պետք է»
Գոյություն ունի մի շատ լավ մանիպուլյացիա «պետք է» բառով: Մարդուն ունի 2 լծակ` առաջինը` «ուզում եմ», երկրորդը` «պետք է», որը վերագրվում է ծնողներին: «Ուզում եմ»-ը առաջանում է ծննդյան օրվանից: Հետո առաջանում է «պետք է» լծակը: Պետք է ուտես սուպը, պետք է ժպտաս, երբ հյուրեր ունենք, պետք է դպրոց գնաս, պետք է աշխատես: Եվ այդ «պետք է» և «անհրաժեշտ է»-ների միջոցով, մեզ ստիպում են անել այն, ինչը մենք չենք ցանկանում անել: «Պետք է» բառը արտաբերվում է այն ժամանակ, երբ պետք է մարդուն ստիպել անել այն, ինչ ինքը չի ուզում անել. չէ՞ որ այլ բաները մենք առանց դրա էլ անում ենք: Երբ ձեզ ասում են «պետք է», ձեզ մանիպուլացնում են: 2. «Պսևդոտրամաբանություն»
Մեր գիտակցության մեջ կա մի մեծ բաց. մենք համարում ենք մեզ զարգացած տրամաբանությամբ խելամիտ մարդիկ ենք: Սակայն մտածեք` ունա՞կ ենք մենք հիշելու այս գիտության գոնե 4 կանոն: Չնայած դրան` յուրաքանչյուրը իրեն համարում է տրամաբանող էակ: Այս գործում օգնում է պսևդոտրամաբանությունը: Մարդիկ այս կամ այն մտքի տրամաբանական լինելը գնահատում են միայն մակերեսային: Թվում է արդյոք այն իրենց այդպիսին: Եվ մենք չարագործի խայծը կուլ ենք տալիս, երբ նա ասում է «նշանակում է» բառը:

3. «Նշանակում է»
Ամենահասարակ օրինակը` «Սիրում ես, նշանակում է պետք է գնես վերարկուն» կամ «Սիրելիս, ես ամբողջ օրը աշխատանքի եմ, նշանակում է, որ դու այսօր երեկոյան պետք է ինձ սպասարկես և ինձնից ոչինչ չպահանջես»: Երբ լսում եք «նշանակում է» բառը, հիշեք, որ լավագույն հարցը, որը թույլ կտա ձեզ հասկանալ մանիպույացիաների 80 %-ը հետևյալն է` «Ի՞նչ վարք են ուզում, որ հիմա դրսևորեմ»:
4. «Դրա համար էլ»
Եթե «նշանակում է» բառը ակնարկում է, որ արտահայտության աջ և ձախ մասերը նմանատիպ են, ապա «դրա համար էլ» արտահայտությունը բացատրում է, որ արտահայտության ձախ մասից բխում է աջ մասը: «Այժմ նորաձև է մանուշակագույնը , դրա համար էլ մենք խորհուրդ ենք տալիս ձեզ հագնվել` մեր ոճաբանների խորհուրդներին հետևելով:»

5. «Խղճահարություն»
Եթե դուք մերժել եք ինչ-որ մեկի խնդրանքը առաջին անգամ, հետո նա էլ չի նահանջի: Նա կսկսի պնդել, բայց ոչ այնպես, այլ ուժեղացման մեթոդներ կիրառելով: Առաջին և ամենատարածված մեթոդը խնդրանքի ուժեղացումն է խղճահարության զգացումի առաջացման միջոցով: Մարդը սկսում է պատմել այն մասին, թե նրան ինչքան է պետք հենց ձեր օգնությունը, թե ձեր շնորհիվ ինչպես նա կփրկի իր կարիերան և նույնիսկ կյանքը և առանց ձեզ նա ուղղակի չգիտի, թե ինչպես ապրի:
Հիշեք, որ մանիպույացիայից պաշտպանվելու ամենահասարակ ձևերից մեկն է ինքդ քեզ հետևյալ հարց տալը. «Ի՞նչ վարք են ուզում, որ հիմա դրսևորեմ»: Պատասխանելով ինքներդ ձեզ այս հարցին, Դուք կկարողանաք դիմակայել մանիպուլյացիաներին:

Եթե հավանեցիք կիսվեք Ձեր ընկերների հետ


SUNNY SCHOOL ՍԱՆԻ ՍՔՈՒԼԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ: Հեռ՝ 0 95 09-08-00, 0 98 07-38-83:Ուսումնական կենտրոնը գտնվում է , ք. Երևանում ՝ Սպենդիարյան 6 հասցեում՝ 1-ին հարկում (Օպերայի հարևանությամբ):
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԹԵՍՏ
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Հոդվածներ

Գործարար աշխարհում հաջողակ ղեկավարի պահանջարկը մեծ է, սակայն անդրադառնանք ձախողված ղեկավարների տարածված սխալներին:
1. Մանրամասները կանխատեսելու անընդունակությու...

Շարունակել կարդալ


Մեկնաբանություն 0

Թողնել մեկնաբանություն