Մոտիվացիոն

Ղեկավարման 11 գաղտնիքներ

հաջողակ  ղեկավար ղեկավարել
November 16 , 2019 | Youandworld | 0 Մեկնաբանություն

Բոլորս էլ գիտենք, որ ոչ բոլորը կարող են դառանալ լավ ղեկավար: Վերջինս առանձնանում է որոշակի հատկանիշներով և վարքագծով, որն էլ նրան դարձնում է ղեկավար: Ներկայացնում ենք Նապոլեոն Հիլլի կողմից դրանց բնորոշումը:
Ղեկավարման կարևորագույն առանձնահատկություններն են`
1. համարձակություն և վճռականություն. նրանք խարսխվում են սեփական գիտելիքների և այն գործի վրա, որին նվիրել են իրենց կյանքը: Ոչ մի կատարող անձ չէր ցանկանա աշխատել ոչ այնքան համարձակ առաջնորդի ղեկավարությամբ: Ոչ մի խելամիտ աշխատող անձ երկար չէր հանդուրժի այդպիսի ղեկավարի:
2. ինքնավերահսկում. իրեն չվերահսկող անձը չի կարող վերահսկել և ուրիշներին: Ինքնավերահսկումը աշխատողների գնահատման հիանալի ցուցանիշ է, իսկ աշխատողները իրենց հասկացողության չափով ձգտում են ընդօրինակել ղեկավարին:
3. արդարության սուր զգացում. չտիրապետելով դրան`ղեկավարը զրկվում է ենթակաների հարգանքից և կորցնում է նրանց հրամայելու բարոյական իրավունքը:
4. որոշումների հստակություն. իր որոշումներում տատանվող մարդը անվստահություն է ներշնչում իր հանդեպ, հետևաբար նա չի կարող արդյունավետ ղեկավարել:

5. պլանների պարզություն. հաջողակ ղեկավարը պլանավորում է իր աշխատանքը և աշխատում է պլանների վրա: Առանց հստակ, գործնականում իրագործելի պլանների աշխատող, բախտին ապավինած ղեկավարը, լողում է հոսանքի ուղղությամբ, ինչպես առագանաստավը առանց առագաստների ու ղեկավարի. վաղ թե ուշ նա կբախվի ժայռերին:
6. արտաժամյա աշխատելու սովորություն. ղեկավարի կողմից կամավոր ստանձնած պարտավորություններից մեկը պետք է լինի`ավելի շատ աշխատել, քան պահանջում է իր աշխատողներից:
7. անձի գրվաչություն. անտարբերությունն ու թափթփվածությունը երբեք Ձեզ չեն հասցնի հաջողության: Առաջնորդությունը պահանջում է հարգանք սեփական անձի նկատմամբ: Իրեն և իր հեղինակությանը չհետևող ղեկավարին աշխատողները դադարում են հարգել:
8. ապրումակցում (էմպատիա) և ըմբռնում. հաջողակ ղեկավարն ապրումակցում է, քաջալերում իր ենթականերին և միշտ կարող է համաձայնության գալ նրանց հետ: Ավելին, նա պետք է հասկանա նրանց խնդիրները:
9. նյութի և իրավիճակի կատարյալ իմացություն. ղեկավարը գիտի գործը, ինչպես իր հինգ մատները:
10. ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելու պատրաստակամություն. հաջողակ ղեկավարը միշտ պետք է պատրաստ լինի վերցնելու իր վրա ենթակաների սխալներն ու բացթողումները: Նա, ով փորձում է պատասխանատվությունը թողնել ուրիշի վրա, երկար չի մնում պաշտոնում: Եթե ենթականերից մեկը սխալ է թույլ տալիս կամ չի կարողանում ինչ-որ բան կատարել, ղեկավարը պետք է համարի, որ դա իր թերացումն է:
11. համգործակցություն. ղեկավարը պետք է հստակ հասկանա և կիրառի համատեղ ջանքերի սկզբունքը ենթակաների հետ հարաբերություններում`դաստիարակելով համգործակցելու ընդունակություներ: Ղեկավարման եռանդ ու կորով է հարկավոր, իսկ այն տալիս է համագործակցությունը:
Զարգացրե´ք այս հատկանիշները Ձեր մեջ և Դուք կդառնաք ղեկավար, ում հարգում, վստահում և հավատում են: Իսկ վերջիններս մեծ հաջողությունների կհասցնեն Ձեր թիմին

Եթե հավանեցիք կիսվեք Ձեր ընկերների հետ


SUNNY SCHOOL ՍԱՆԻ ՍՔՈՒԼԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ: Հեռ՝ 0 95 09-08-00, 0 98 07-38-83:Ուսումնական կենտրոնը գտնվում է , ք. Երևանում ՝ Սպենդիարյան 6 հասցեում՝ 1-ին հարկում (Օպերայի հարևանությամբ):
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԹԵՍՏ
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Հոդվածներ

Հեղափոխությունը պատրաստում են հանճարները, իրականացնում են ֆանատիկները, իսկ պտուղները վայելում են անցորդները:
Օտտո Բիսմարկ

Թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի, ուժեղները այն ստեղծում ե...

Շարունակել կարդալ

1. Կարդալով այնպիսի հեղինակների, որոնք լավ են գրում, սովորում եք լավ խոսել:
2. Կրթվածությունը որոշվում է ոչ թե կարդացած գրքերի քանակով, այլ հասկացածների:
3. Այն մարդիկ, ովքեր գրքեր են կարդո...

Շարունակել կարդալ


Մեկնաբանություն 0

Թողնել մեկնաբանություն