Հաջողության բանաձև

Երջանիկ լինելու 10 սկզբունք

երջանիկ լինել երջանիկ եղեք սկզբունք
October 22 , 2019 | Youandworld | 0 Մեկնաբանություն

Երջանկության 10 պարզ սկզբունք , որոնք Ձեզ կօգնեն ավելի երջանիկ լինել:

1. Դադարեք խղճալ ինքներդ ձեզ: Խղճահարությունը սեփական անձի հանդեպ ամենավատ հույզն է: Այն ամեն ինչ կործանում է, տրվելով նրան` դուք ձեզ անպաշտպան եք զգում: Դադարեք զոհ լինելուց, դադարեք ձեզ խղճալուց և երջանիկ եղեք:
2. Շնորհակալ եղեք: Ժամանակակից աշխարհը լի է ունայնությամբ և մենք շատ հազվադեպ ենք շնորհակալ լինում այն բարիքների համար, ինչ այն մեզ տալիս է: Հենց այս պահին մտածեք այն ամենի մասին, ինչի համար դուք շնորհակալ եք. ընտանիք, առողջություն և այլն: Շնորհակալություն հայտնեք ամեն օր և երջանիկ եղեք:
3. Հաճախ ասեք <<այո>>: Մենք շատ հաճախ ենք ասում <<ոչ>>: Փորձեք ավելի հաճախ ասել <<այո>> կյանքի բոլոր իրադարձություններին: Ասեք <<այո>> հույզերին, իրավիճակներին, հասարակական իրադարձություններին և կլինեք երջանիկ:
4. Սովորեք բաց թողնել: Հույզերը հաճախ մեզ խանգարում են երջանկություն և ազատություն զգալ: Հիշեք, որ ձեր հույզերը դա դուք չեք: Բաց թողեք անցանակալի հույզերը՝ ձեզ հարց տալով. <<Կարող եմ ես բաց թողնել այս իրավիճակը>>: Արեք դա և կլինեք երջանիկ:

5. Երջանկությունը հնարավոր է միայն հիմա: Մեզանից շատերը անցկացնում են կյանքը, գտնվելով որտեղ պատահի, բայց ոչ <<ներկայում>>: Մենք խրված ենք մեր անցյալում կամ մեր ապագա պլաններում, այն դեպքում երբ իրականում գոյություն ունի միայն ներկան: Որոշում կայացրեք լինել երջանիկ ԱՅՍՕՐ:
6. Եղեք ավելի շփվող: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենաերջանիկ և ամենահաջողակ մարդիկ ունեն լայն շփման շրջանակ: Քանի ընկեր ունեք դուք? Նախաձեռնող եղեք, նոր հարաբերություններ հաստատեք, ձեռք բերեք նոր ընկերներ և կդառնաք երջանիկ:
7. Ավելի շատ սիրեք: Ինչքան շատ եք դուք սիրում այնքան երջանիկ եք լինում: Փորձեք ավելի շատ սեր տալ ամեն ինչին, ինչ շրջապատում է ձեզ. ընկերներին, ընտանիքին, բնությանը և նույնիսկ թշնամիներին: Բացեք ձեր սիրտը, նվիրեք նրանց սեր և դուք կլինեք երջանիկ:
8. Ընդունեք իրականությունը այնպես, ինչպես որ կա: Մեզանից շատերը ժամանակ են կորցնում նրա վրա, որ պայքարեն նրա դեմ, ինչ <<կա>>: Մենք պայքարում ենք սեփական հույզերի հետ, առաջացնելով մեր մեջ չարություն և զայրույթ: Հենց հիմա ընդունեք ամեն ինչ այնպես, <<ինչպես կա>>: Փոխեք իրավիճակը, եթե կարող եք, բայց առաջին հերթին, ընդունեք այն և եղեք երջանիկ:
9. Հաճույք ստացեք փոքրիկ ուրախություններից: Իսկական երջանկություն կարելի է ձեռք բերել փոքրիկ ուրախություններում և առօրյա գործերում: Սկսեք ամենօրյա զբոսանքից: Հաճույք ստացեք դրանից:
10. Ծիծաղեք, պարեք և ժպտացեք: Ծիծաղեք ձեր կյանքի դժվարությունների վրա: Շրջապատեք ձեզ երջանկությամբ՝ գեղեցիկ երաժշտությամբ, պարով, ընկերների հետ անցկացրած երեկոներով: Ժպտացեք և եղեք երջանիկ:

Եթե հավանեցիք կիսվեք Ձեր ընկերների հետ


SUNNY SCHOOL ՍԱՆԻ ՍՔՈՒԼԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ: Հեռ՝ 0 95 09-08-00, 0 98 07-38-83:Ուսումնական կենտրոնը գտնվում է , ք. Երևանում ՝ Սպենդիարյան 6 հասցեում՝ 1-ին հարկում (Օպերայի հարևանությամբ):
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԹԵՍՏ
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Հոդվածներ


Մեկնաբանություն 0

Թողնել մեկնաբանություն