Հաջողության բանաձև

Ասույթներ. Սողոմոն Իմաստուն

ասույթներ սողոմոն իմաստուն
November 17 , 2019 | Youandworld | 0 Մեկնաբանություն

Նույնիսկ հիմարը կարող է իմաստուն երևալ, երբ լռում է։
Ողջախոհը կանխազգում է վտանգը և թաքնվում, իսկ անփորձներն առաջ են գնում և պատժվում։
Համբերատար լինելն ավելի լավ է, քան քաջ լինելը, ինքն իրեն տիրապետելն ավելի լավ է, քան քաղաքի տիրակալ լինելը։
Ծույլի հոգին ձգտում է, բայց ապարդյուն։
Նենգությունը չարագործների սրտում է, իսկ ուրախությունը՝ խաղաղարարների։
Երբեմն պատահում է՝ ծիծաղի ժամանակ էլ է սիրտը ցավում, երբեմն էլ ուրախությունն է վերջանում վշտով։
Ով ուրախանում է ուրիշի անհաջողության համար, անպատիժ չի մնա։

Ով թաքցնում է ատելությունը, նա խաբեբա է, իսկ նա, ով չարախոսում է` հիմար։
Ով ուզում է ընկերներ ունենալ, պետք է ինքն ընկերասեր լինի. լինում է՝ ընկերն ավելի հարազատ է լինում, քան եղբայրը։
Երկար չարդարացվող հույսը հուզում է սիրտը, իսկ իրականացած ցանկությունը կյանքի հիմքն է։
Սիրտդ սովորելո՛ւն տուր, իսկ ականջներդ՝ խելացի խոսքերին։
Թող քեզ ուրիշը գովի, ոչ թե քո շուրթերը, ուրիշի, ոչ թե քո լեզուն։
Գլխավորն իմասությունն է. իմաստությո՛ւն և խե՛լք հավաքիր, բա՛րձր գնահատիր այն, և այն կվեհացնի քեզ։
Բարի անունն ավելի վեր է, քան հարստությունը, և բարի համբավն ավելի լավ է արծաթից ու ոսկուց։
Ով բարու դիմաց չարիքով է պատասխանում, նրա տնից չարը չի հեռանա: Ընկերություն մի արա ջղային մարդու հետ և մի շփվիր բռնկուն մարդու հետ:
Հիմարին հիմարությամբ մի պատասխանիր, որպեսզի դու էլ նրա նման չդառնաս:
Ջղայնությունը կործանում է նաև խելամիտներին:
Հիմարը ամբողջ ջղայնությունը թափում է, իսկ խելացին պահում է իր մեջ:

Եթե հավանեցիք կիսվեք Ձեր ընկերների հետ


SUNNY SCHOOL ՍԱՆԻ ՍՔՈՒԼԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ: Հեռ՝ 0 95 09-08-00, 0 98 07-38-83:Ուսումնական կենտրոնը գտնվում է , ք. Երևանում ՝ Սպենդիարյան 6 հասցեում՝ 1-ին հարկում (Օպերայի հարևանությամբ):
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԹԵՍՏ
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Հոդվածներ

Մի անգամ երկու նավարկողներ որոշեցին շուրջերկրյա ճանապարհորդություն կազմակերպել, որ գտնեն իրենց ճակատագիրը: Իրենց նավով հասան մի կղզու, որի ցեղերից մեկի առաջնորդը երկու դուստր ուներ: Մ...

Շարունակել կարդալ


Մեկնաբանություն 0

Թողնել մեկնաբանություն