Հաջողության բանաձև

Անհաջողության 30 պատճառները. մաս 4

Անհաջողության 30 պատճառները: Սահմանափակ մտածող մարդիկ հազվադեպ են դառնում առաջնորդներ: Անհանդուրժողականությունը նշանակում է, որ անձը դադարել է ձեռք բերել գիտելիքներ:
November 24 , 2019 | Youandworld | 0 Մեկնաբանություն

22. Խանդավառության (էնտուզյազմի) պակաս: Առանց խանդավառության դուք չեք կարող վստահություն ներշնչել: Ավելին, խանդավառությունը վարակիչ է, և անձը, ով ունի դա, գրեթե միշտ ցանկալի է ցանկացած շրջապատում:
23. Անհանդուրժողականություն: Սահմանափակ մտածող մարդիկ հազվադեպ են դառնում առաջնորդներ: Անհանդուրժողականությունը նշանակում է, որ անձը դադարել է ձեռք բերել գիտելիքներ: Անհանդուրժողականության ամենավնասակար դրսևորումները կապված են կրոնական, ռասայական և քաղաքական կարծիքների տարբերության հետ:
24. Անզսպություն: Վերջինիս ամենավնասակար դրսևորումները կապված են ուտելու, ոգելից խմիչքների և սեռական ակտիվության հետ: Սրանցից որևէ մեկի չարաշահումը ճակատագրական ազդեցություն ունի հաջողության հասնելու ճանապարհին:
25. Այլ մարդկանց հետ համագործակցելու անընդունակություն: Մարդկանց մեծամասնությունը կորցնում են իրենց պաշտոնները և տրված մեծ հնարավորությունները ավելի շատ հենց այս պատճառով, քան միասին վերցրած մնացած բոլոր պատճառներով: Սա ձախողում է, որը ոչ մի լավատեղյակ գործարար կամ առաջնորդ չի հանդուրժի:
26. Հարստություն և իշխանություն, որը ձեռք չի բերվել սեփական ջանքերի շնորհիվ (հարուստ մարդկանց որդիները և դուստրերը, և նրանք, ովքեր ժառանգում են գումար, որը իրենք չեն վաստակել): Իշխանությունը այն մարդու ձեռքում, ով այն աստիճանաբար չէ ձեռք բերել, հաճախ ճակատագրական է անհաջողության հասնելու հարցում: ԱՐԱԳ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄՆԵՐԸ ավելի վտանգավոր են, քան աղքատությունը:

27. Դիտավորյալ անազնվություն: Չկա ազնվությանը փոխարինիչ: Հնարավոր է, որ մարդը ժամանակավորապես անազնիվ լինի հանգամանքների բերումով, որ նա չի կարող կառավարել,: Բայց ՉԿԱ ՀՈՒՅՍ այն մարդու համար, ով դիտավորյալ այդպես է վարվում: Վաղ, թե ուշ նրա արարքները կբացահայտվեն, և նա կվճարի իր հեղինակությամբ և նույնիսկ իր ազատությամբ:
28. Եսասիրություն և սնափառություն: Այս որակները ծառայում են որպես կարմի լույսեր, որոնք զգուշացնում են, որ պետք է հեռու մնալ նման մարդկանցից: ՍՐԱՆՔ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ:
29. Մտածելու փոխարեն գուշակություն: Շատ մարդիկ այնքան անտարբեր կամ ծույլ են, որպեսզի ձեռք բերեն փաստեր և մանրակրկիտ վերլուծեն: Նրանք նախընտրում են գործել ըստ «կարծիքների», որոնք ձևավորվել են գուշակություննների և թռուցիկ դատողությունների հիման վրա:
30. Կապիտալի բացակայությունը: Սա ձախողման տարածված պատճառներից նրանց մոտ, ովքեր բիզնես են սկսում առաջին անգամ առանց կապիտալի բավականաչափ պաշար ունենալու, որպեսզի կարողանան վերացնել գործունեության ընթացքում առաջացած սխալները և ուղղել դրանց հետևանքները, մինչև կստեղծեն իրենց բարի համբավը:

Եթե հավանեցիք կիսվեք Ձեր ընկերների հետ


SUNNY SCHOOL ՍԱՆԻ ՍՔՈՒԼԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԱՆԳԼԵՐԵՆԻ ԵՎ ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ: Հեռ՝ 0 95 09-08-00, 0 98 07-38-83:Ուսումնական կենտրոնը գտնվում է , ք. Երևանում ՝ Սպենդիարյան 6 հասցեում՝ 1-ին հարկում (Օպերայի հարևանությամբ):
ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՆՎՃԱՐ ԹԵՍՏ
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Հոդվածներ

Գազանանոցում փղերի կողքից անցնելուց ես զարմացա, որ այնպիսի մեծ արարածներ ինչպիսին փղերն են, կապված են հետևի ոտքից` բարակ պարանով: Ոչ շղթա, ոչ վանդակ, ակնհայտ էր, որ փղերը կարող էին հեշտությամբ ազատվել...

Շարունակել կարդալ

Գործարար աշխարհում հաջողակ ղեկավարի պահանջարկը մեծ է, սակայն անդրադառնանք ձախողված ղեկավարների տարածված սխալներին:
1. Մանրամասները կանխատեսելու անընդունակությու...

Շարունակել կարդալ


Մեկնաբանություն 0

Թողնել մեկնաբանություն